Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Լավրով. ԱՄՆ-ը դոլարն օգտագործում է «վատ» պետություններին պատժելու համար

Լավրով. ԱՄՆ-ը դոլարն օգտագործում է «վատ» պետություններին պատժելու համար
05.09.2018 | 12:51

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն Առաջին ալիքի եթերում ասել է, որ ԱՄՆ-ն իր ազգային արժույթն օգտագործում է «վատ» պետություններին պատժելու համար:
Լավրովի կարծիքով՝ ԱՄՆ-ը դոլարի միջոցով ուզածի պես մանիպուլյացիներ է անում, իսկ երբ ցանկանում է ինչ-որ մեկին պատժել, կիրառում է որպես ազդեցության լծակ:

«ԱՄՆ-ն անմիջապես դադարեցնում է դոլարով ցանկացած բանկային գործողության սպասարկում: Ընդ որում՝ նա այդպես է վարվում ոչ միայն այն երկրի հետ, որին ցանկանում է պատժել, այլև նրա հետ հարաբերություններ ունեցող մյուս պետությունների հետ»,- ասել է նախարարը:

Դիտվել է՝ 2092

Մեկնաբանություններ